Նարեկ Մութաֆյանի ձերբակալությունը քաղաքական է. Է.Շարմազանով

Image result for էդուրադ շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Նարեկ Մութաֆյանի ձերբակալությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլի վկաները իրար հերթ չտալով՝ դատապարտման շքերթ են նախաձեռնել՝ ընդդեմ Նարեկ Մութաֆյանի, թե տեսեք՝ ինչպիսի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել բարձր դատարանի նկատմամբ: Մինչդեռ երիտասարդը ընդամենը փորձել է դատավորից ճշտել՝ արդյո՞ք համաձայն է վերջինս վարչապետի՝ ՀՀ դատավորներին հասցեագրված «վնգստացող» որակման հետ:

Առնվազն զավեշտալի է, երբ դեռ երեկ «հորթի հրճվանքով» դատարաններ, Ազգային ժողով շրջափակողները, դատավորների նկատմամբ բռնություն գործադրողներն ու ՍԴ դատավորին քաշքշողներն այսօր փորձում են սրբանալ:

Կրկնակի զավեշտ է իրավապահ համակարգի նման «աննախադեպ» օպերացիան:

Նարեկ Մութաֆյանի ձերբակալությունը քաղաքական է:

(Visited 13 times, 1 visits today)