ՆԱՏՕ-ն խաբել է Ռուսաստանին. Պուտին

«Ռուսաստանին «գցեցին»՝ խոստանալով, որ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները նույնիսկ մեկ թիզ չեն առաջանա դեպի արևելք»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կցանկանայի ևս մեկ անգամ բացատրել մեր վարքագծի և մեր առաջարկների տրամաբանությունը [անվտանգության երաշխիքների վերաբերյալ]. ինչպես գիտեք, մեզ խոստումներ են տրվել ոչ մի թիզ չշարժել ՆԱՏՕ-ի բլոկի ենթակառուցվածքը դեպի Արևելք, դա բոլորը լավ գիտեն»,- հիշեցրել է ռուսական պետության ղեկավարը երեքշաբթի օրը Կրեմլում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Այսօր մենք տեսնում ենք, թե որտեղ է գտնվում ՆԱՏՕ-ն՝ Լեհաստանը, Ռումինիան, Բալթյան երկրները՝ մի բան ասացին, մեկ այլ բան արեցին։

(Visited 16 times, 1 visits today)