Մինսկում իրավիճակը լարված է, բողոքի երթի մասնակիցները ընդհուպ մոտեցել են Լուկաշենկոի առանձնատանը

Մինսկում իրավիճակը կրկին լարվում է: Ընդդիմությունն, ինչպես և խոստացել էր, այսօր իրականացնում է բազմահազարանոց ակցիա: Այս պահին բազմաթիվ ցուցարարներ կոչերով ուղևորվում են դեպի Անկախության հրապարակ՝ պարզած տանելով ընդդիմության մեծ դրոշը: Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել Մինսկի կենտրոնում և փողոցները փակել փշալարով:

Մինսկում բողոքի երթի մասնակիցները ընդհուպ մոտեցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի առանձնատանը: Ճանապարհը փակել են ուժայինները, նրանք կանգնած են հատուկ պաշտպանիչ հանդերձանքով, գործի է դրվել տեխնիկա:Ցուցարարները մոտեցել են Լուկաշենկոյի առանձնատանը

Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է առանձնատանը մոտենում ուղղաթիռ:

Նա ուղղաթիռից դուրս է եկել զրահաբաճկոնով ու Կալաշնիկովի ինքնաձիգով, որը պահեստատուփ չի ունեցել: Հավելենք, որ Անկախության պալատը Լուկաշենկոյի նստավայրն է:

(Visited 59 times, 1 visits today)