Միհրան Պողոսյանը պարզվում է պարտքերի մեջ խրված է

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերության դեմ, դատական հայց են ներկայացրել` հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով: Հոկտեմբերի 1-ին Սնանկության դատարան դիմած Գագիկ Բադալյանին «Կեչառիս Հոթելը» խոշոր պարտք ունի` 25 միլիոն դրամ:

Մեզ հայտնի է դարձել, որ նույն հոթելից գումար բռնագանձելու պահանջով այս տարի հայց են ներկայացրել նաեւ «Հիքսոս» և «Սօս Սիսթեմս» ընկերությունները: Վերջինն ավելի ուշ հայցից հրաժարվել է, առաջինի գործով քննությունը շարունակվում է: «Պանամայի տիրակալ» արդարադատության գեներալ Պողոսյանի քրեական գործի վերաբացումից հետո, հիշեցնենք, նրան պատկանող ընկերություններն ավելի ցայտուն հայտնվեցին իրավապահների խոշորացույցի տակ: Մենք տեղեկացրել ենք, որ նրա «Քեթրին Գրուպ» ընկերությունն էլ դեռևս մարտին է սնանկ ճանաչվել:

Իսկ Միհրան Պողոսյանը հետախուզման հետևանքով փախուստի մեջ է և գտնվում է ՌԴ-ում»:

(Visited 7 times, 1 visits today)