Միխայիլ Բաղդասարովը Սերժ Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում է ներկայացրել . 7 մլն դոլար կաշառք է տվել

Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել գործարար Միխայիլ Բաղդասարովի կողմից Սերժ Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում ներկայացնելու մասին: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, թե, դիմելով իրավապահներին, ինչ է հայտնել Միխայիլ Բաղդասարովը: Վերջինս իր դիմումում նշել է, որ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 1998-2010թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ նույն ժամանակահատվածում ստացված եկամուտներից շուրջ 7.000.000 ԱՄՆ դոլար առձեռն փոխանցել է բարձրաստիճան պաշտոնատար անձի:Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան մտած դիզվառելիքի գործից, եւս մեկ քրեական գործ է հարուցված, որը վերաբերում է արդեն կաշառք ստանալուն: Մասնավորապես, հրապարակվել էր, որ այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել եւ ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին:

(Visited 15 times, 1 visits today)