«Միայն ապրիր»․ Ժիրինովսկու որդին հրապարակում է կատարել

Պետդումայի նախկին փոխխոսնակ, Վլադիմիր Ժիրինովսկու որդին ՝ Իգոր Լեբեդևը, Facebook-ում գրառում է կատարել ՝ ուղեկցելով «անհանգստանում է» կարգավիճակով ։

«Միայն ապրիր»,- գրել Է Լեբեդեւը։
Ընդ որում, քաղաքական գործիչը հրապարակման հետ կապված ոչ մի հստակեցում չի ավելացրել եւ չի պարզաբանել, թե նկատի ուներ արդյոք հոր հոսպիտալացման հետ կապված իրավիճակը:

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 2-ին Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն կորոնավիրուսով հոսպիտալացրել են։

 

Հիշեցնենք, որ

Ժիրինովսկու կուսակցությունը կոչ է արել չհավատալ նրա մահվան մասին լուրերին

 

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում չհավատալ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին տեղեկատվությունը, որը  կեղծ է և անհիմն։

Այս մասին հայտնել է ՌԴԼԿ կենտրոնական ապարատի առաջին ղեկավարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կարգինովը, փոխանցում  է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ժիրինովսկին կորոնավիրուսով հոսպիտալացվել է փետրվարի 2-ին, նրա վիճակը գնահատվում է կայուն:

 

«Եղել են սադրանքներ, հեռախոսազանգեր Վլադիմիր Վոլֆովիչի մահվան առնչությամբ։

Մենք պարզաբանել ենք իրավիճակը․ դա սուտ է և անհիմն»,- նշել է Կարգինովը։

(Visited 165 times, 1 visits today)