Մենք պարզեցինք, որ Գյումրիի տուն-ինտերնատում ավելի շատ աշխատող կա, քան երեխա․ Նիկոլ Փաշինյան

Մենք պարզեցինք, որ Գյումրիի տուն-ինտերնատում ավելի շատ աշխատող կա, քան երեխա։ Այսօրվա կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է նաև, որ Գյումրիում հանդիպել է տուն-ինտերնատի աշխատանքային կոլեկտիվին: «Նույնիսկ վիզուալ կարելի էր տեսնել, որ պատշաճ ծառայություն չի մատուցվում, որովհետև այդ համակարգը հնացած է

Պետք է շահառուն լինի սուբյեկտը, որը հնարավորություն կունենա գնահատելու մատուցվող ծառայությունների որակը, ասել՝ գոհ է, թե դժգոհ»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Գյումրիում գիշերօթիկ դպրոց փակելու հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է.

«Մենք պարզեցինք, որ այնտեղ ավելի շատ աշխատող կա, քան երեխա: Ասում են՝ աշխատատեղ է, բայց այդտեղ երեխան է մեր շահառուն: Այնտեղ մեր խնդիրը աշխատատեղ ստեղծելը չէ, մեր խնդիրն է, որ երեխայի շահերը պաշտպանենք:

Այս փոփոխությունները նրա համար են, որ միջոցները գնան երեխայի հետևից, մտնեն նրա ընտանիք, փորձեն այնտեղ որոշակի ներդրում անել, որ այդ ընտանիքն ավելի բարենպաստ միջավայր դառնա երեխայի համար:

Մեր այս համակարգերը որոշակի շերտավորման ֆոն են ստեղծել, մենք առանց սենտիմենտների դրա դեմ պետք է պայքարենք»:

(Visited 44 times, 1 visits today)