Մենք շատ վրդովված ենք, ջղայնացած ենք, կատաղած ենք…

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների ասուլիսի ժամանակզոհերի իրավահաջորդները հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց ֆիզիկական ներկայությունը դատական գործընթացներին: Նրանք ասացին, որ այլևս չեն հավատում, որ «Մարտի 1-ի» գործը կբացահայտվի:

«Մենք շատ վրդովված ենք, ջղայնացած ենք, կատաղած ենք: Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական ներկայությունն այս անբովանդակ միջոցառմանը և մեր հետագա քայլերը ըստ զարգացումների կտեսնեք: Այսքան բան ենք ուզում ասել, ոչ ավել»,- ասաց Սարգիս Քլոյանը:

Վաչագան Ֆարմանյանը կոչ արեց գլխավոր դատախազին և մյուսներին ետ դառնալ գործին և շարունակել դրա բացահայտումը:

«Մենք ականատես ենք լինում միայն էժանագին թատրոնի, դրա համար ենք դադարեցնում: Մեք չենք ելնում իշխանության դեմ, հատկապես՝ Նիկոլի դեմ, այլ՝ իր նշանակած մարդկանց և որոնց հետ ինքն աշխատում է․ նրանք անգործության են մատնվել: Ես ակնկալիքներ չունեմ, ոչ գլխավոր դատախազից, ոչ էլ որևիցե մեկից, որ այս գործը կբացահայտվի, եթե այս տեմպով շարունակվի։ Դա համար մենք դադարեցնում ենք դատարանում գտնվել ֆիզիկապես»,- ասաց Էդիկ Հարությունյանը:

(Visited 173 times, 1 visits today)