Մարուքյանը ասում է ինձ խփեցին…, բա վազում ես կռիվ անելու չխփեի՞ն, ուզում ես լողանաս, բայց վախենում ես թրջվելուց

Բլոգեր Տարոն Չախոյանը գրել է.

Ամենևին պատահական չէ այն ամենը ինչ կատարվում է հարապետությունում առնվազն վերջին 2 շաբաթում՝ այդ թվում նաև ԱԺ-ի այսօրվա միջադեպը:Պատահական չէ, որ թիրախում հայտնվում են Ալեն Սիմոնյանն ու Սասուն Միքայելյանը, այս մարդիկ թե հեղափոխության օրերին և թե իշխանական խմբակցությունում ունեն մեծ դեր ու նշանակություն: Պարզից էլ պարզ է, որ թիրախավորված են իշխող կուսակցության առանցքային անձինք:ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քաղաքական տրյապկա ...Սիմոնյան Ալենի ու այսօր Միքայելյան Սասունի հետ կատարվածն էլ նույն ձեռագրով գրված սցենարն էր:Ի դեպ, այսօրվա միջադեպի գործն արդեն դատախազությունում է, իսկ Սիմոնյան Ալենի հետ կապված միջադեպի գործով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել:Սիմոնյան Ալենին՝ մինչև ադեկվադների հետ բախումը, նույն ԱԺ-ում հայհոյելով սադրեց հենց ինքը՝ Մարուքյան Էդմոնը, սակայն ԱԺ փոխխոսնակի հավասարակշիռ պահվածքի արդյունքում չկարողացավ հասնել իր նպատակին, իսկ հաջորդը օրը՝ գործարկեցին պլան Բ-ն:Սակայն իր իսկ նշած կլասիկ քաղաքական գործիչն անգամ առ չհամարեց գոնե հանրությունից ներողություն խնդրել տհաճ միջադեպի համար:Իսկ այսօր իրեն անպատժելի համարող կապը կտրածի նման հարձակվեց Սասուն Միքայելյանի վրա, ու եղավ այն ինչ եղավ՝ համարժեք պատասխան:Ինչ վերաբերվում է այսօրվա միջադեպին , ակնհայտ էր, որ իրեն կլասիկ համարող պատգամավորը ամբիոնից սլացավ Միքայելյան Սասունի վրա, բնականաբար վերջինիս մոտ էլ աշխատեց ինքնապաշտպանական ռեակցիան:Կատարվածն ընդամենը ինքնապաշտպանություն էր:Մարուքյանն ասում է 1996-ին ԱԺ -ում էլի են պատգամավորի խփել, բայց խմբակցության ղեկավարի չեն խփել,ի՞նչ է ստացվում, որ եթե խմբակցության ղեկավար է, իրեն ամեն բան կարո՞ղ է թույլ տալ, թե՞ շարքային պատգամավորին կարելի է խփել, բայց խմբակցության ղեկավարին ոչ… Չէ Մարուքյան, մի բան հաստատ խառնել ես:Հայտնի փեսայի ձեռքով գրված ու վերջինիս վարձկանների կողմից իրականացվող էս սցենարները մի նպատակ ունեն, խաղից հանել իշխանության առանցքային անձանց:Հոգնած, քաղաքական տրյապկա ...

Կլասիկ պատգամավորը համ կռիվը հրահրեց, համ էլ վազում էր ամբիոնի մոտ, թե բա ինձ հետևից, կողքից,հետո էլի փորձում էր շարունակել կռիվը, իսկ հետո քաղաքական գնահատական ու հետևանք էր պահանջում:ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Ալեն ...Իսկ Մարուքյանի ո՞ր պահվածքն էր քաղաքական, որ դա քաղաքական հետևանք ունենա կամ դրան քաղաքական գնահատական տրվի, հայհոյե՞լը, թե՞ կապը կտրածի նման ամբիոնից նստած պատգամավորի վրա հարձակվելը:

ՀԳ. Թե Սիմոնյան Ալենին ԱԺ-ում հայհոյելու համար, և թե այսօրվա ծեծկռտուքը հրահրելու համար, էս ամեն ինչին գնահատական կտամ՝ սադրիչ խուլիգանի պահվածք, ով օրեցօր բացահայտում է տերերին

(Visited 20 times, 1 visits today)