Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք․ Հարությունյանը հասկացավ մեր իրավիճակը․ Օլիմպիական չեմպիոն

Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք․ Հարությունյանը հասկացավ մեր իրավիճակը․ Օլիմպիական չեմպիոն

Պեկին-2022-ի Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել մարզիչ Ռաֆայել Հարությունյանին կարիերայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

«Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք։ Նա հավաքեց վերջին դոլարները՝ դասերի համար վճարելու համար:

Ռաֆայելը հասկացավ իրավիճակը և իր բարի սրտի շնորհիվ շարունակեց աշխատել ինձ հետ և վերցրեց այնքան գումար, որքան կարող էինք վճարել։ Նա ինչ-որ պահի ասաց, որ վճարելու կարիք չկա, և որ նա իսկապես ցանկանում է օգնել ինձ հասնել իմ նպատակներին:

 

Հիշեցնռնք, որ Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդանց մենասահքի ոսկե մեդալակիրը Նեյթան Չենն է։

Ազատ ծրագրի համար նա ստացավ 218,63 միավոր, ընդհանուր 332,60 միավոր հավաքեց։ Ավելի վաղ կարճ ծրագրում Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել ու լավագույնը ճանաչվել:
Երկրորդ և երրորդ տեղերում Ճապոնիայի ներկայացուցիչներն են հաջորդաբար` Յումա Կագիյաման և Սյոմա Ունոն:

 

Ռաֆայել Հարությունյանը Նեյթան Չենի հետ սկսել է աշխատել 2011 թվականից: Այս ընթացքում Չենը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկի բրոնզե մեդալակիր:

 

Հիշեցնենք, որ Նեյթան Չենը իր ելույթներից մեկը ներկայացրել է Ազնավուրի երգի տակ։

(Visited 117 times, 1 visits today)