Մահացած երգչուհին պատրաստվում էր կորոնավիրուսի թեստավորում անցնել. քույրը վատառողջ է, նրանց շփման շրջանակը պարզվում է

Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը, մահացել էր մարտի 31 ին, Շտապ օգնության կանչ տալու օրը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ անցնել այդ օրը, իսկ հաջորդ օրը մահացել է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ես խոսել եմ երգչուհու հարազատների հետ։ Ուզում եմ նշել, որ այստեղ պետք է անձնական եւ բժշկական գաղտնիք պահպանվի: Կինը ապրել է տանը միայնակ: Շտապ օգնության կանչ է գրանցվել։ Հրավիրել են երգչուհուն, որ նա կորոնավիրուսի թեստավորում անցնի եւ հոսպիալացվի: Վերջինս այդ պահին հրաժարվել է եւ ասել, որ հաջորդ օրը առավոտյան կգնա, սակայն հաջորդ օրը մահը վրա է հասել»,- ասաց Նիկողոսյանը:

Խոսնակը նշեց, որ երգչուհու շփման շրջանակն արդեն պարզվում է: Քույրը վատառողջ է, ԱՆ աշխատակիցները կապ են հաստատել վերջինիս հետ:

(Visited 40 times, 1 visits today)