Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է, պետք է ապագային նայենք. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ ղեկավար Անն Լինդեին ասել է, որ Բաքուն արդեն սկսել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդուղիների ապաարգելափակման շուրջ բանակցային գործընթացը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կիրակի Ալիեւն ընդունել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Նախ կայացել է Ալիեւի եւ Լինդեի դեմ առ դեմ հանդիպումը: Այնուհետեւ հանդիպումն անցկացվել է ընդլայնված կազմով:First formal Aliyev-Pashinyan meeting deemed a success | Eurasianet

«Մենք արդեն Հայաստանի հետ սկսել ենք հաղորդուղիները բացելու շուրջ  բանակցային գործընթացը: Սա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է: Արդեն կայացել են տարբեր մակարդակներում մի շարք հանդիպումներ: Սա կարող է դառնալ շրջադարձային կետ, որ ամբողջությամբ փակվի պատերազմի էջը: Հաղորդուղիների բացումը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, կստեղծի նոր հնարավորություններ, նոր դինամիկա կհաղորդի: Ես անկեղծ եմ ասում՝ Ադրբեջանը դրան պատրաստ է»,- Ալիեւի խոսքն է փոխանցել նրա մամուլի ծառայությունը:

(Visited 39 times, 1 visits today)