Ձերբակալվել է Նալբանդյան գյուղի գյուղապետի եղբայրը

Նա կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզում անառակաբարո գործողություններ կատարելու համար։

Գագիկ Մկրտչյանը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում այդ գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիների նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություն, իր սպիտակ գույնի ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է 16-ամյա աղջիկների առջև, իջեցրել է տաբատը և երեխաներին ցույց տվել սեռական օրգանը:

Այսօր նա  տեղափոխվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

(Visited 5 times, 1 visits today)