Ձեռք են բերվում նաեւ փողոցները մաքրող եւ լվացող տեխնիկական միջոցներ

Քաղաքապետի խոսնակը գրել է.

«Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երեւանում են եւ մոտ օրերս կմիանան աղբահանության գործին։

Նրանք համեմատաբար փոքր տարողություն ունեն (8 խմ), փոքր չափսեր ու շատ օգտակար են՝ բակային տարածքներից աղբը հավաքելու համար։ Եվս 15 այս տեսակի մեքենա կժամանի շուտով։ Ձեռք են բերվում նաեւ փողոցները մաքրող եւ լվացող տեխնիկական միջոցներ, անընդհատ համալրվում է ԵԱՍՄ-ի անձնակազմը։

Ամռան դժվար ամիսներին մի քանի անգամ առիթ է եղել համբերատարության խնդրանքով դիմելու երեւանցիներին։ Հիմա եկել է ժամանակը՝ շնորհակալություն հայտնելու եւ փաստելու, որ աղբի ճգնաժամը, ինչպես եւ խոստանում էր քաղաքապետ Մարությանի թիմը, անցյալում է։ Էսպես, հաջորդաբար, բոլոր խնդիրները լուծվելու են։
Իսկ այս ընթացքում աղբահանության կոլափս գուժող ու դրա քաղաքական հետեւանքները կանխավայելող պարոններն ու տիկնայք, հույս ունեմ, իրենց մեջ քաջություն կգտնեն ու կհաստատեն էս փաստը»։

(Visited 4 times, 1 visits today)