Հրատապ.Խուզարկել են Իշխան Զաքարյանի առանձնատունը, шռգրшվել փաստաթղթեր և նրան տարել ԱԱԾ

Մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն՝ վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն, փնտրել 2017 թվականի ԱԺ ընտրությունների վերաբերյալ թղթեր, шռգրшվել ինչ-որ փաստաթղթեր, ապա Իշխան Զաքարյանին տարել ԱԱԾ։
2017 թվականին Իշխան Զաքարյանը եղել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և կուսակցության տարբեր գրասենյակների ու գործիչների առանձնատներում, հստակ տեղեկություն կա Գեղարքունիքի մարզում անցկացվող խուզարկություների մասին:

Նշենք, որ այս պահին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս ԱԱԾ-ում հարցաքննության է: Նախքան հարցաքննության գնալը՝ Ծառուկյանը հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է. «Ես այսօր ասում եմ ձեզ՝ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»:

(Visited 13 times, 1 visits today)