Հրահանգներ են տրվում` ավելի վատ ստատուս գրեք, համոզեք, որ իշխանությունը պարտվել է.Արայիկ Հարությունյան

Վերջին օրերին քննադատական մեծ ալիք է բարձրացել իշխանության դեմ: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է նրանց, ովքեր ժողովրդին փորձում են համոզել, որ իշխաությունը պարտվել է: Ներկայացնում ենք վերջինիս գրառումը, որը նա կատարել է ֆեյսբուքյան իր էջում.

՛՛Իրենց ընդհանուր չատում էս վերջին ժամերին հա հրահանգներ են տրվում` ավելի վատ ստատուս գրեք, համոզեք, որ իշխանությունը պարտվել է, որ շուտով մենք վերադառնում ենք: Ափսոս չե՞ն ձեր ծախսած փողերը, տվեք մանկապարտեզ սարքենք:

Հ.Գ. նախկին մի մանր ընտրակեղծարար կա, հիմա մեդիայում է, ստատուս է, որ գրում է, բայց վեց լայքից չի անցնում: Տեսնես` որքա՞ն են վճարում՛՛:

(Visited 17 times, 1 visits today)