«Հուսով եմ՝ կրկին կքայլեմ, բայց պլաններս կիրականացնեմ թեկուզ անվասայլակով». Թամարա Գեւորգյան

Ես փախչելու տեղ չունեմ`քո գրկից բացի…»․ Թամարա Գևորգյան – Showbiz.amԹամարա Գեւորգյան.«Ծխի պատճառով քիչ էր մնում՝ խեղդվեինք:)» - Bravo.amԹամարա Գեւորգյանը վերջերս ավտովթարի է ենթարկվել: Դերասանուհին արդեն 2 վիրահատություն է տարել, իսկ այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստվում է հաջորդ վիրահատությանը: Լրագրողների զանգերին եւ հաղորդագրություններին դերասանուհին նախընտրել է պատասխանել սոցցանցային գրառմամբ:

Հայկական շոու բիզնեսի ծխող կանայք (լուսանկարներ)«Շնորհակալ եմ առողջականիս մասին հետաքրքրվող լրագրողներին, բայց հարցազրույցներ տալու ցանկություն իսկապես չունեմ: Պարզապես կասեմ, որ վաղը երրորդ վիրահատությունս կկատարվի, եւ հույս ունեմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա ու ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ: Շատ պլաններ կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով»,-գրել է նա:

Դերասանուհին չի մոռացել նաեւ շնորհակալություն հայտնել. «Շնորհակալ եմ ինձ սիրող ու լավը կամեցող բոլոր ծանոթ-անծանոթներին: Շնորհակալ եմ նաեւ այն մարդկանց, որոնք նույնիսկ մարդու դժվար պահին չեն կարողանում իրենց չարությունը թաքցնել եւ հրապարակավ վատ մեկնաբանություններ են թողնում: Դուք այս ընթացքում ինձ շատ օգնեցիք։ Հասկացա, որ ոտքս փրկել հնարավոր է, իսկ շատերի չարացած հոգիները՝ ոչ։ Մի բան կասեմ միայն՝ թող Աստված բոլորիդ առողջ պահի»:

Թամարա Գեւորգյանին շուտափույթ ապաքինում ենք մաղթում:

(Visited 49 times, 1 visits today)