ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել է. կգնա Նիկոլ Փաշինյանը Թուրքիա թե՞ ոչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում։

Այդ մասին տեղեկությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը «Ahaber» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կարող է այցելել Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​համաժողովին։

(Visited 23 times, 1 visits today)