Հիմա էլ Ադրբեջանն է մեծամասշտաբ զորվարժություններ անում

Հոկտեմբերը Ադրբեջանում կրկին սկսվել է ռազմական բնույթի ուսումնական վարժանքներով: Հոկտեմբերի 4-ին մեկնարկվել էր «Սննդի կազմակերպում դաշտային պայմաններում» թեմայով, որն ըստ էության , ենթարդում է պատերազմի ժամանակ սննդի կազմակերպում:
Կրկին հոկտեմբերի 4-ից Ադրբեջանի ԶՈՒ-ում , ինչպես նաև Նախիջևանի դիվիզիայում, մեկնարկվել է ռազմական բուժ. օգնության հրահանգիչների ուսումնական վարժանք: Վարժանքի շրջանակներում , դաշտային պայմաններում ձևավորվել են հոսպիտալներ, բուժ. կետեր առաջին բուժ. օգնության համար: Մասնավորապես հրահանգիչները արյունահոսության, կոտրվածքի և վիրավորների համար են անցկացնում իրենց պարապմունքները:

(Visited 18 times, 1 visits today)