Հետո էլ կասեն, որ սեպ ենք խրում: Սեպն էն գլխից Քոչարյանն ու Սերժն են խրել…

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու բառի մեջ երեք տառասխալ:

Ու էս մարդը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահը:

Մի ֆիլմ են նկարել Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի (1992-1994) մասին: Չալարեցի նայեցի: Այնպես է նկարագրվում, կարծես թե այդ տարինների հաղթանակներին ոչ մի մասնակցություն չեն ունեցել Հայաստանի կամավորական ջոկատները, մահապարտները: Սերժը, Վիտոն և մյուսները գովաբանում են գլխավոր ամբաստանյալին, նույնիսկ Վազգեն Մանուկյանին, բայց ոչ մի խոսք Վազգեն Սարգսյանի ու մեր փառապանծ տղաների մասին:

Հետո էլ կասեն, որ սեպ ենք խրում: Սեպն էն գլխից Քոչարյանն ու Սերժն են խրել և շարունակում են՝ այսպիսի կեղծ ֆիլմեր նկարելով»:

Երկու բառի մեջ՝ երեք տառասխալ:Ու էս մարդը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահը:Մի ֆիլմ են նկարել Արցախի…

Опубликовано Lyova Yeghiazaryan Среда, 9 сентября 2020 г.

(Visited 31 times, 1 visits today)