Հետախուզման մեջ գտնվող «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրն ու նախկին տնօրենը ներկայացել են քննչական մարմին

 

 

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, որոնք գտնվում էին հետախուզման մեջ, օրերս ներկայացել են վարույթն իրականացնող մարմին։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին դատարանը բավարարել էր նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը և հայտարարել հետախուզում։

Գուրգեն Զաքարյանին, Կարեն Կարապետյանին, ինչպես նաև Ալեքսանդր Զաքարյանին, «Սեքյուրիթի դրիմ» և «Էլիպս» ընկերությունների գլխավոր հաշվապահներին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրներից Ալեքսանդր Զաքարյանը, ով օգոստոսի 13–ին կալանավորվել էր, մեկ ամիս անց՝  սեպտեմբերի 13-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեեց։

 

(Visited 16 times, 1 visits today)