Հավերժ փառք քեզ, զինվոր. հուլիսի 14-ին վիրավորում ստացած Արթուր Մուրադյանի կյանքը փրկել չի հաջողվել

Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): Այս մասին տեղեկացնում է ՊՆ  մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Շարքային Արթուր Բագրատի Մուրադյանի ընտանիքի անդամներին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում։

Արցախում 19–ամյա զինվոր է մահացել

Այս մասին հայտարարություն է տարածել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում:

Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով»,- ասված է հայտարարության մեջ:

(Visited 100 times, 1 visits today)