Հանվում են միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, վերացվում են անցակետերը. Պարետի նոր որոշումը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել՝ ՀՀ տարածքում ազատ տեղաշարժի եւ տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումների ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:Տիգրան Ավինյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,Նոր որոշմամբ  փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի եւ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը եւ վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաեւ առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի եւ հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:Մինչև 24 մլն դրամ շրջանառություն ...Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝Մշակող արդյունաբերության հատվածում՝Պոլիգրաֆիական գործունեությունԹունաքիմիկատների եւ այլ ագրոքիմիական նյութերի արտադրությունՔարի սղոցում, մշակում եւ հարդարումՄետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրությունԷլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրությունՊատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների եւ սարքավորանքի նորոգումԱրդյունաբերական մեքենաների եւ սարքավորանքի տեղադրումՄեծածախ առեւտուր, մանրածախ առեւտուր, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգում հատվածում՝Մեծածախ առեւտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակներիԳյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի եւ պահեստամասերի մեծածախ առեւտուրՀանքարդյունաբերության, շինարարության եւ քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առեւտուրՈչ մասնագիտացված խանութներում մանրածախ առեւտրի որոշ տեսակներՏեղեկատվություն, կապ հատվածում՝Գրքերի հրատարակությունՀեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն եւ տարածումԱնշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածըՄասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն հատվածում՝Տեխնիկական փորձարկումներ եւ վերլուծություններԳիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումներ բնական եւ տեխնիկական գիտությունների բնագավառումՎարչարարական եւ օժանդակ գործունեություն հատվածում՝Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէՍպասարկման այլ ծառայություններ հատվածում՝Արհեստակցական միությունների գործունեությունՀամակարգիչների եւ կապի սարքավորանքի նորոգումԿենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգումԿենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգումՍահմանված են նաեւ առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաեւ այլկանոններ:«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» եւ «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաեւ այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ կայքի միջոցով:

 

(Visited 43 times, 1 visits today)