Հայրս նախկինների օրոք երկու անգամ ձերբակալվել է, անգամ շաբաթներ անցկացրել КГБ-ի նկուղներում. Ջանիբեկյանի պատասխանը՝ Մութաֆյանին

Անդրադառնալով Մութաֆյանի այն պնդմանը, թե Ջանիբեկյանների ընտանիքը նախկին իշխանությունների օրոք օգտվել է բոլոր հնարավոր և անհնար հնարավորություններից, Սոս Ջանիբեկյանը նշեց, որ հենց նախկին իշխանությունների օրոք իր ընտանիքը Կենտրոնում գտնվող երկու բնակարանները, բարդ իրավիճակներից ելնելով, վաճառել է ու 3-րդ մաս տեղափոխվել. «Հայրս նախկին իշխանությունների օրոք երկու անգամ ձերբակալվել է ու մի քանի օր, նույնիսկ՝ շաբաթ КГБ-ի նկուղներում անցկացրել՝ այլախոհության և միտինգների համար»:

Ջանիբեկյանը հավելեց, որ իր դեպքում կարևոր չի եղել, թե որ հեռուսատընկերությունն է անում առաջարկը, այլ թե ինչպիսի առաջարկ են իրեն ներկայացրել՝ արվեստի, դերի, ֆինանսի տեսանկյունից. «Վաղը, մյուս օրը կարող է իտալացի մաֆիոզ մարդասպան ուզենա ֆիլմ նկարի, ինձ լավ առաջարկ անեն, ի վերջո ես համաձայնելու եմ: Նրա ասածն անհեթեթություն է:Կարծում եմ, որ նրանց (հեռուստաընկերությունների- խմբ.) տված օգուտի չափով հաստատ վերադարձրել եմ նրանց հեռուստաընկերությանը՝ լինելով նրանց էկրաններին: Եթե խոսքը «Արմենիա» հեռուստաընկերության մասին է, ապա ինձ առաջարկներն արել են Դավիթ Բաբախանյանը և Ռուբեն Արամյանը, նրանց հետ վաղուցվա ծանոթներ ենք ու մինչ օրս էլ լավ հարաբերություններ ունենք, և ցանկացած առաջարկ ես մեծ սիրով կլսեմ: Մութաֆյանի գրառման մեջ արված ակնարկն ինձ համար անհասկանալի է»:

(Visited 76 times, 1 visits today)