Հայտնի է` որտեղ տեղի կունենա Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը

Կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-20:00:

Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է երգահան Անիտա Հախվերդյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ մաեստրոյի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժ.11:00-13:00 նույն վայրից:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։

Նրա մահվան պատճառը քաղցկեղն է։

(Visited 45 times, 1 visits today)