Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։

Այսպես. Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ։

 

Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:

Նշենք, որ COVID-19-ի համավարակով պայմանավորված հնարավոր է փոփոխություններ լինել, սակայն այժմ այլ բան նախատեսված չէ։

(Visited 50 times, 1 visits today)