Հայհոյանքին չէր պատասխանի՝ կասեին տղամարդ չէ…Կպատասխաներ՝ կասեին սա է Ձեր թավիշը.Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքի համացանցում հայտնված կադրերի հետքերով

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Քիչ առաջ համացանցում հայտնված ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին բացահայտ կերպով սադրելու միջոցով կռվի մեջ ներքաշելու կադրերը վառ ապացույց են բարոյական արժեքներից զուրկ անձանց լկտի պահվածքի:

Կադրերը ուշադիր նայեք… պարզ երևում է, որ հեռացող ԱԺ փոխխոսնակին ինչ-որ բան ասելուց հետո, իսկ հետագայում արդեն հենց ինքը՝ Դանիելյան Արթուրը խոստովանեց որ հայհոյանք է արել վերջինիս հասցեին, լկտի ձևով ներքաշում են ԱԺ փոխխոսնակին կռվի մեջ:

Էս միջադեպի մասին դեռ վաղուց եմ ասել… նախօրոք պլանավորված, կազմակերպված ու գծագրված սցենար էր …

Ու իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում նպատակը մեկն էր՝ փորձել հնարավորինս պախարակել Սիմոնյան Ալենին ու բնականաբար նաև կառավությանն ու իշխող թիմին…

Հրապարակվել են բացահայտ սшդրանքով ...

Հայհոյանքին չէր պատասխանի՝ կասեին տղամարդ չէ… տղամարդկություն չունի իրեն հացեագրված վիրավորանքին պատասխանել:

Կպատասխաներ՝ կասեին սա է Ձեր թավիշը, հայհոյում եք ժողովրդին ու ատելություն եք քարոզում…

Քաշքշուկի արդյունքում կհարվածեր՝ կփորձեին պախարակել… իսկ հետագայում հույսեր կփայփայեն ԱԺ-ում մանդատից, անձեռնմխելիությունից զրկելու ու իշխանությունից հեռացնելու համար… Կարճ ասած, Ալենին լռեցնելու միջոց էին փնտրում

Արթուր Դանիելյանը սեռական բնույթի ...

Մի բան կարող եմ միայն ասել, իրեն հարգող ցանկացած տղամարդ կաներ նույնը ինչ Սիմոնյան Ալենը… չեմ կարծում գտնվի իրեն ինքնասիրություն ունեցող մի տղամարդ, ով կարողանա կուլ տալ իր սրբություններին հասցեագրված հայհոյանքը:

Համոզված եմ, որ կատարվածի պատասխանատվությունը: շատերն են պատրաստ կիսել Սիմոնյան Ալենի հետ, սա վաղուց սպասված ապտակ էր անհայրենիք փնթիներին:

(Visited 33 times, 1 visits today)