Հայկ Պետրոսյանը եւ Անի Թադեւոսյանը պսակադրվել են Սանահինում

Պսակադրութնան արարողությանը ներկա են եղել զույգի ընտանիքներն ու մտերիմները: Նորապսակները հարսանիքին հանրային մեծ հնչեղություն նախընտրել են չտալ:

Հայկ Պետրոսյանը եւ Անի Թադեւոսյանն ամուսնացել են - Bravo.amՀայկն ու Անին հարաբերություններն օրինականացրել են դեռ ապրիլին՝ ամուսնությունը գրանցելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում:

Զույգի հարաբերությունների մասին հայտնի դարձավ նախորդ տարի: «Փաստորեն երկու ամիս առաջ չգիտեի՝ կարոտն ու սպասումն ինչ ա…»՝ այս տողերով 2020-ի նոյեմբերին Անին խոստովանություն էր կատարել սոցցանցում՝ հրապարակելով իր եւ Հայկի լուսանկարը, ով Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ռազմաճակատում էր:

(Visited 46 times, 1 visits today)