Հայկ Մարությանին ճանաչելով ասելու եմ քաղաքի համար անելու եմ ամեն ինչ, քաղաքը ավելի լավը դարձնելու համար

Հայկ Մարությանին անձամբ եմ ճանաչում։ Դեռ քաղաքապետ չէր, նույն բանը ասաց, ինչ այսօր` ես քաղաքի համար անելու եմ ամեն ինչ, քաղաքը ավելի լավը դարձնելու համար.. ու սկսեց։ Ախր նրան քննադատողները չեն հասկանում, որ Հայկին նյութականը չի հետաքրքրում։ Ինքը սիրում է Երեւանն ու պատրաստ է քաղաքին միմիայն օգուտ տալ։

Картинки по запросу  հայկ մարության

Մինչեւ քաղաքապետ լինելը, երբ հանդիպեցինք պատահական, ասացի` Հայկ, մի գրամ քո անկեղծության վրա չեմ կասկածում, քաղաքի համար քո հոգատարության համար նույնպես, բայց նայի, ու ցույց տվեցի գետնին թափռտված աղբը, ու շարունակեցի` վաղը, եթե նման բան լինի, քո վրա են բարդելու։ Ասաց` Արթ, չեմ վախենում, գիտեմ, ինչ պարտավորվածության մասին է խոսքը.. գիտեմ, ինչ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա, որ կարող էի իմ համար հանգիստ ապրել։

Картинки по запросу հայկ մարության

Հիմա, չեմ հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ես սովորություն չունեմ պաշտոնյաների հետ հանդիպելու։ Կարող եմ կօգնեմ, չէ` չէ։
Եթե նախկին իշխանության օրոք, էսօրվա քննադատողներից շատերը ժողովրդից են գողացել, որ մի բանի տեր դառնան, Հայկը մինչեւ քաղաքապետ լինելը, արդեն լիքը բանի տեր էր` իր հալալ քրտինքով։ Իսկ քաղաքապետարանում ընդդիմություն խաղացող մի քանի լույս-ականների ու հայտնի օլիգարխների ուզում եմ հայտնի հումորային հաղորդման մեջբերումով հարցնել` (անշառ) ընկերներ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք։

Դուք ձեր ապրածով զուլալ եք, Հայկն էլ` պղտոր?
Մենք նույն` ձեր տեղերում նստած նախկին ընդդիմության ներկայացուցիչներին էլ ենք տեսել։ Նրանք էլ էին ճվճվում, հիմա Քոչարյան Ռոբերտի պաշտպաններն են.. նախկինների կամակատարը

(Visited 31 times, 1 visits today)