Հայաստանը ձեռք է բերել 15 րոպեում կորոնավիրուսը բացահայտող թեստեր․ Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ Ֆեյսբուքի էջում ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել Ռшպիդ թեստեր, որոնք հնարավորություն կտան 15 րոպեի ընթացքում шխտորոշել կորոնավիրուսը։ Այն կկիրառվի օդանավակայանում և բոլոր անհրաժեշտ վայրերում։

Ծառայությունների ոլորտում էական ազդեցություն է ունեցել համաճարակի տարածումը։ Կարճ ժամկետում կունենանք ծրագիր, որով կկանխարգելենք բացասական երևույթները։

Տեղեկացրել էինք, որ պետական գերատեսչություներին հանձնարարվել է դիտարկել աշխատակիցների մի մասին՝ աշխատանքը կազմակերպել հեռահար տարբերակով։ Խոսքը հիմնականում 60-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների մասին էր։ Վաղը այդ որոշման մեջ կավելացվեն նաև նոր խմբեր՝ հղի կանայք և բազմազավակ մայրերը։ Հեռահար աշխատանքի կազմակերպումը նաև հնարավոր է իրականացնել մասնավոր ոլորտում և գործատուներին նույնպես  հորդորում եմ դիմել այդ քայլին։ Որքան նվազ լինեն մարդկային շփումները, այնքան հնարավոր կլինի կանխարգելել վարակի տարածումը։

Այս ընթացքում կլինեն նաև հավելյալ միջոցառումներ։ Կարևոր են օնլայն համակարգերը, որոնք թույլ են տալիս առցանց օգտվել պետական համակարգից։

Այսօր տեղի է ունենալու թռիչք Հռոմից՝ ժամը 21։30-ին և Հայաստան կբերվեն մեր համաքաղաքացիները, հատուկ ելքով դուրս կգան և անմիջապես կանցնեն 14 օրյա կարանտինային ռեժիմի,- ասաց փոխվարչապետը։

(Visited 89 times, 1 visits today)