«Հա՛յկ , ամոթ քեզ, պապադ էր ըտեղ ապրում,գնա՛ հորդ հայաթի ծառերն էլ հատիր». բնակչուհին՝ քաղաքապետին

«Հա՛յկ ջան, մոռացե՞լ ես Կիևյան 10 շենքի հայաթը, որ պապադ էր ըտեղ ապրում, ես էլ էի ըտեղ ապրում: Էդ կանաչ ծառերը հատել ե՞ս տվել»,- ասաց բնակչուհին: «Էս ի՞նչ ա մեր քաղաքի վիճակը. ամենուր բարձր շենքեր են կառուցվում, ոչ մի քաղաքացու կարծիք հաշվի չեն առնում, Ես մինչև էսօր Նիկոլի կողմի մարդ եմ եղել, բայց էսօրվանից հիասթափվել են իրենից: Ես չեմ ասում՝ ինքը սուտասան է, շատ բաներ հավանում եմ, բայց էսօրվա օրով բերել եք»,- շարունակեց նա` խոսքը կրկին ուղղելով Երևանի քաղաքապետին. «Հա՛յկ, ամոթ քեզ, գնա՛ հորդ հայաթի ծառերն էլ հատիր՝ Կիևյան 10-ի»:

Արդեն հայտնել էինք, որ Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները փակել են ճանապարհը. բողոքում են, որ հարևանությամբ բարձրահարկ շենք է կառուցվում:

(Visited 35 times, 1 visits today)