Հшմшճшրшկից հետո հիշվելու են որպես դիմակ չկրելու համար պայքարող անձինք

Էդմոն Մարուքյանը հшմшճшրшկից հետո հիշվելու է, որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ պատգամավորը պետք է որոշի դիմակ կրել, թե ոչ, եւ դրա համար չեն կարող պատգամավորին նիստերի դահլիճից դուրս հրավիրել։

«Ուզում եմ ձեզ պատմել մի աբսուրդի մասին։ Պարոն Մարուքյանը միշտ սիրում է ասել՝ ես խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարս․ հիմա տեսեք ինչ է կատարվում։ Խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը, այն պայմաններում, որ Հայաստանում օրական մոտ 400 դեպք է գրանցվում կորոնավիրուսի վարակի, այն պայմաններում, որ երեկ գրանցվե է 6 մահ, այսօր 4 մահ, այն պայմաններում, երբ պարետատունը, կառավարությունը, բոլոր այն մարդիկ, որոնք ունեն լսարան եւ լսարան ունենալը պետք է ծառայեցնեն նրան, որ պրոպագանդե մարդիկ դիմակ կրեն, որովհետեւ ապացուցված է, որ դիմակ կրելն էականորեն նվազեցնում է հшմшճшրшկի տարածումը, էս մարդը եկել է ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար, սա ուղղակի խայտառակություն է, անպատասխանատվության գագաթնակետն է։ Ես սպասում եմ, որ պարոն Մարուքյանը վաղը գնալու է ասուլիս տա, ասելու է՝ այ դիմակ չկրելը օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդիմությանը»-, ասաց պատգամավորը։

(Visited 11 times, 1 visits today)