Կինը կամրջից նետել է երկու երեխաներին

Մոսկվայում մի կին այսօր երեկոյան  3-ից 4 տարեկան երկու դուստրերին նետել է կամրջից:  Դեպքի ականատեսը պատմել է, որ ինքը փորձել է կանգնեցնել կնոջը, բայց վերջինս իրեն ոչ ադեկվատ է պահել:

Հրապարակման համաձայն, մորը և նրա երկու դստրերին բազմիցս տեսել են տեղի բնակիչները, ովքեր նշել են, որ կինը   տարօրինակ ելույթներ էր ունենում, սպառնում էր երեխաների հորը, որ հաշվեհարդար կտեսնի աղջիկների հետ:

Ականատեսը պատմել է, որ դեպքից առաջ երեխաները ճչում ու օգնություն էին խնդրում: Մայրը դանակով սպառնացել է վարորդներից մեկին,մոտենալով կամրջին՝  սկզբում ցած է նետել մի դստերը, այնուհետև՝ մյուսին:

Երեխաներին հոսպիտալացրել են: Նրանք ցած ընկնելով մոտ 10 մ բարձրությունից՝ ստացել են բազմաթիվ կոտրվածքներ: Մորը ձերբակալել են: Ոստիկանական բաժանմունքում նա ասել է, որ երեխաները փորձել են սպանել իրեն: Ներկայումս կնոջը տեղափոխել են հոգեբուժարան:

(Visited 542 times, 1 visits today)