Կիեւում կացնով սպանել են ադրբեջանցի կոմպոզիտորի թոռանը

Կիեւի Պերեչսկի շրջանում սպանվել է 22-ամյա Ջադիվ Հաջիեւը, որը ադրբեջանցի ֆլեյտահար, օպերետների եւ ռոմանսների հեղինակ Թելման Հաջիեւի թոռն էր, հաղորդում է Ստրանա.UA-ը: Հանցագործությունն կատարվել է հոկտեմբերի 6-ին Չիգորինի փողոցում: Բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Արդբեջանի երիտասարդ քաղաքացու աղավաղված դին:

Image result for Կիեւում կացնով սպանել են ադրբեջանցի կոմպոզիտորի թոռանը

Ավելի ուշ պարզվել էր, որ սպանված Ջավիդ Հաջիեւը Բաքվում հայտնի ընտանիքից է: Նրա պապը՝ կոմպոզիտոր Թելման Հաջիեւն է, իսկ մայրը՝ Մինա Հաջիեւան, որը դասավանդում է Բաքվի կոնսերվատորիայում:

Պարբերականը նշում է, որ Հաջիեւին, ըստ ամենայնի, սպանել են կացնով: Ծնողները չգիտեն՝ ինչպես էր նա հայտնվել Կիեւում: Նյութի աղբյուրը՝ YN.am

(Visited 77 times, 1 visits today)