Կալանավորվել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրենը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, բավարարեց Շիրակի մարզի դատախազության միջնորդությունը և 2 ամսով կալանավորեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին։

Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար։ Նա դատարանից կտեղափոխվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։

(Visited 9 times, 1 visits today)