Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի աղջիկը


«Երբեք ավելի երջանիկ չեմ եղել իմ կյանքում»: Այսօր ֆեյսբուքյան իր էջում Տաթևիկ Ռևազյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարները և հայտնել է, որ մայրացել է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը մեկնել է Դանիա՝ այնտեղ ծննդաբերելու նպատակով:
«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից:Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ: Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ»,- ավելի վաղ նշել էր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը Դանիա տեղափոխվելուց հետո։



Շնորհավորում ենք Տաթևիկին երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ, առողջություն ենք մաղթում նորաթուխ մայրիկին և երեխային:

(Visited 16 times, 1 visits today)