Ծեծի են ենթարկել Ստյոպա Սաֆարյանի քրոջ երեխային,ամուսնուն և նրա ծնողներին

Երեկ գիշերը ծե ծի են ենթարկվել փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատները՝ դուստրը, փեսան, նրա ծնողները և քույրը։ Դեպքի մասին Factor.am-ին պատմեց Սեդա Սաֆարյանի եղբայրը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Նա ասաց, որ դիմել են Ոստիկանություն և կարծում են, որ սա բացահայտելը «խաղուպար է»․ «Երեկ գիշերը Մուշ Թաղամասում 5-6 հոգի բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչ է կատարվում, ինչու են հայհոյում, մարդիկ կան, կանայք են ներկա, սակայն հարձակվել են նրա վրա ու ծե-ծել։ Որից հետո ծեծկռտուքին են միանում տան կանայք, հարևանները, հարևանների կանայք, նրանց բոլորին հարվածում են, գցում են գետնին և թողնում հեռանում։ Ոստիկանությունում հաղորդում են ներկայացրել, որ գան, բայց պարզվում է ծե ծի ենթարկվողներից մեկը, որը նախկին ոստիկան է, զանգել է Ոստիկանություն ու ասել՝ բան չկա, մի եկեք»։Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ծե ծի ենթարկվածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հիվանդանոցներում են՝ ենթարկվում են բուժզննման։ Սաֆարյանը նաև ասաց, որ ծե ծի ենթարկողների շրջանակը մոտավորապես հայտնի է, և որ ոստիկանները ցանկության դեպքում այն շատ արագ կբացահայտեն։ Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանի հարազատներին ծեծի ենթարկելու մասին ավելի վաղ գրել էր Ա1+-ը: Լիլիթ Շաբոյան

(Visited 36 times, 1 visits today)