Ծափերի ուղեկցությամբ Մաեստրոն գնաց դեպի հավերժություն․ տեսանյութ


Երևանում վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին։

Քաղաքացիները նրան ճանապարհեցին արցունքներով ու չդադարող ծափահարություններով՝ իր հեղինակած երգերի ներքո։

Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում:

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից:

ՀՀ ժողովրդական արտիստը երկարատև հիվանդությունից կյանքից հեռացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով`ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:

(Visited 87 times, 1 visits today)