Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են MAN մակնիշի 956 AR 61 համարանիշի և Renault Logan մակնիշի 34 MՍ 015 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Logan-ը, որն այդ պահին հեղուկ գազ լիցքավորելիս է եղել, վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ MAN բեռնատարը կողաշրջվել է։

Մեկ հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 1-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայրում հավաքածներն ասում էին, որ մինչև տաքսի Logan-ին բեռնատարի բախվելը, MAN-ը հետընթաց կատարելիս բախվել է մեկ այլ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի, և MAN-ի վարորդը ավտոմեքենայի մեջ չի եղել ու, և մեքենան ինքնաբերաբար է հետընթաց շարժվել։

 

(Visited 37 times, 1 visits today)