Խաղը հետաքրքրանում է, որովհետեւ բացվում է թնջուկը. Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը ֆեյսբեւքյան իր էջում գրել է

Սերժիկը կարողացավ հավեսով փչացնել շուրջիններին.. ու միայնակ թողնել։ Հնաբնակները գիտակցեցին, որ սերժիկից հույս չկա` հալից ընկել է, որոշել են պռտկերեսի ջանը լիզել.. գնջլոտի համար միեւնույն է’, թե փչացնողն ով է, կարեւորը արդեն իմունիտետ ունեն.. Ճաք տված խաժամուժը` փչացածներով դրդված, այժմ հանգիստ փչանում է.. վերջին շնչով «արդարադատ» են խաղում ու մի թիզ` բոյին բարա` արյան ծարավ։

Խաժամուժը «պատահական» էլ կդառնա գլխակերի զոհ, ինչպես որ իրենց գլխակեր-տերը, որ «պատահականության» հետեւանքով դարձավ նախագահ ու ինքն իրեն կարգեց Հայաստանի «միակ» տղամարդը, որի դեմ խաղ չկար.. խաղը հետաքրքրանում է, որովհետեւ բացվում է թնջուկը..

Վայրահաչողները` պնակալեզ, հաթաթաներ են բանեցնում, թե պատասխան է տալու Նիկոլը։ Դուք ձեր ժամանակն ինչպես ուզեցիք ապրեցիք ու հիմա պատասխան տվողը պետք է լինի Նիկոլը? Դե երեւի հա, որ ձեր թողած պետական պարտքն ու պետության հիմքերը թուլացած, շարունակում եք պետության գլուխն ուտել, որովհետեւ ռեսուրս չունեք, որ իշխանություն կունենաք։ Դե, Նիկոլն էլ, ինչ անի, միանգամից բոլորիդ բանտերում չի տեղավորելու, որ ղժաք` բռնել գողին։ Հերթո’վ։

Դժվար բան է հաշտվել, որ հներիդ վերադարձն անվերադարձ է, բայց շարունակեք «պայքարել», հաստատ ձեր մխտառ դեմքերը, ինչքան որ տեսնենք հիշելու ենք, որ ձեր ճակտներին ազգադավի դրոշմ կա, որ հեռվից հեռու աչք է ծակում։

Քաղհանցագործները դարձել են` «քաղհալածյալներ», ու ընդամենը»պատահականության» հետեւանքով։ Քանի կար «անտեղյակն» էր, շրջանառության մեջ տարածում գտել, հիմա էլ` «անմեղին» մեղավորի անվան տակ խորճկեցին, որ հրեշտակ դառնա.. Տերդ մեռնի մարդկային երեւակություն, որ ջանիդ ղադրը լավ գիտես, համա դիմացինի ջանը` լեշ, որ գազանների երախը գցելուց առաջ էլի «անտեղյակ» էիր, բայց չգիտես ինչու գազանը հոշոտեց մարդու մարմինը..

(Visited 48 times, 1 visits today)