Լյուսի Հայրապետյանը՝ իր և Ալեքսանդր Բաբասյանի մտերմիկ լուսանկարների ու սիրավեպի քննարկումների մասին

Մոդել Լյուսի Հայրապետյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ։ Աշխատանքային հանդիպման շրջանակում նրանք տասնյակ լուսանկարներ են արել, Լյուսին նկատել է, որ տղամարդիկ ավելի դժվար են նկար ընտրում։

«Երկուսս էլ թիթիզ ենք դե, ոնց հասկացաք: Մի 30 դուբլ նկարվեցինք ու մի կերպ ընտրեցինք մի քանիսը: Բայց տղերքը ավելի բարդ են ընտրում, դա միանշանակ: Հոգիս կերավ: Բարև անցյալից»,- գրել է մոդելը:

Լուսանկարները բավականին մտերմիկ են, գրառման վերջին տողն էլ՝ «Բարևներ անցյալից» քննարկումների տեղիք է տվել, որ նախկինում Լյուսին և Ալեքսանդրը սիրավեպ են ունեցել:

(Visited 45 times, 1 visits today)