Լավ, մենք ձեր ձեռքը հո կրակը չենք ընկնել։ Որ մեկի դեմ պայքարենք.Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է
Լավ, մենք ձեր ձեռքը հո կրակը չենք ընկնել։ Որ մեկի դեմ պայքարենք։
Շուստրիները ճխտվեցին նորերի շարքերը, նորերն էլ նախորդներից դաս չքաղած` գրկաբաց ընդունեցին, անցած- գնացած տարիները մոռանալով։ Ու չկա մեկը որ դարդին դարման անի` դարմանի ջրերը զուլալ են ներկայացնում, ցամաքել ո’չ։ Միշտ արժանի են` ԳՆՀԱՏԱԿԱՆի։
Շիրինյան Արան գոհ է Մարգարիտայից` փեշքեշ։ Թե ասա էդ էր, էդ էր` Ջաղինյանին հանելը որս էր։ Դուետը լավ էլ գլուխ էր հանում։ Շիրինյան Արային էլ ոնց գիտեինք, գիտեինք, ասա, ինչու գցեցիք մեր ջանը, որ հիմա շշմել ենք Շիրինյանի օլոր-մոլոր գովասանքներից` առ Մարգարիտան։
ՍԴ նախագահից գոհ է նախկին հանցագործ զանգվածը, նորերն էլ` նստոցի-պպզոցի են խաղում։
Սերժիկը` երջանիկ է, որովհետեւ երջանիկ չէ ժողովուրդը, դրա համար էլ ինքը ազատ շրջում է։ Մանուկյան Վազգենին վարչապետը բերեց ու հիմա մենք դեմ ենք Մանուկյան Վազգենին, բայց ստացվում է տարին դեռ չի բոլորել ու չի կարող աթոռից զրկվել։
Հա, էն Վերմիշյանի հաշվով էլ խլությունը լավագույն դեղահաբն էր, որ կուլ տվեցին։
Ուժայինների մասին էլ չասեմ։ Գլխավոր դատախազ ունենք, որ գոհ է եւ նախկինները եւ ներկաների շահավետ խմբակները, քանի դեռ սեւ գործը չի հասել իրենց դռանը։
Լավ մնացեք, ամեն ինչ լավ է լինելու։
Շներին վրա տվեք սրա-նրա վրա, որ մեղքը գցեք ոչ թե տերերի, այլ սոված շների
Միեւնույն է հայելու մեջ, ոչ ոք չի տեսնում` սեւ է, թե սպիտակ։
(Հարցական նշանները բացակայում են, որովհետեւ ոչ թե նշանի հետ չունեմ, այլ` հարցեր)

(Visited 36 times, 1 visits today)