Լավ լուր ուսանողների համար

 

Картинки по запросу արայիկ հարությունյան

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագրի իրականացման կարգը, կեցության ծառայությունների դիմումի ձևը, ծրագրից օգտվող ուսանողների ցանկը և կեցության ծառայություններ մատուցող անձի և ուսանողների (ասպիրանտների) միջև կնքվող կեցության ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը։

Նշենք, որ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Երևան քաղաքի բուհերում ուսումնառող Հայաստանի Հանրապետության մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներն ու ասպիրանտները (օրդինատորները), ինչպես նաև միջպետական համաձայնագրով բարձրագույն և հետբուհական կրթություն ստացող ուսանողները։

Ծրագրի շրջանակներում ուսանողների կողմից վճարման ենթակա կեցության ծառայությունների վճարի չափը որոշվում է ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպություն և նախարարության միջև կնքված պայմանագրով, որը չի կարող փոխհատուցվող գումարից ավելի լինել (բացառությամբ կոմունալ վճարների, որոնց մեծության հաշվարկման համար կազմակերպությունը պարտավոր է ապահովել համապատասխան սարքավորումների կիրառումը): Ընդ որում` կազմակերպությունը պարտավոր է տրամադրել պայմանագրով նշված քանակով անձանց կեցության ծառայությունների վճարների զեղչեր հետևյալ չափով.

  • Կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝
    1) միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ուսանողներին (ըստ միջպետական համաձայնագրերի),
    2) երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին,
    3) հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող ուսանողներին,
  • Կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝
    1) միակողմանի ծնողազուրկ ուսանողներին,
    2) սոցիալապես անապահով ընտանիքների (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 30 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների) անդամ հանդիսացող ուսանողներին,
    3) հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին,
    4) 2016 թվականի ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին։

Նշված զեղչերից տարբերվող կամ այդ կետում նշված խբերում չներառված անձանց համար զեղչեր կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի միջնորդությամբ։

(Visited 293 times, 1 visits today)