Լավ լուր , ովքեր ցանկանում են մեկնել Վրաստան

Մարտի մեկից Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիները կկարողանան առանց պատվաստումների մեկնել Վրաստան: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այդ երկրների քաղաքացիները Վրաստան ժամանելուն պես միայն բացասական ՊՇՌ թեստի կարիք կունենան:

Վրաստանի իշխանությունները փետրվարի մեկց օտարերկրացիների համար օդային սահմաններ են բացել, երկրի ցամաքային եւ ծովային սահմանները դեռ փակ են: Հիշեցնենք , մարտի 1-ից ընդլայնվում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան գալ` կորոնավիրուսի բացասական թեստով , այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Խոսքը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիների մասին է: Կարգավորումները վերաբերում են միայն օդային սահմանին: Ցամաքային ու ծովային ուղիները Վրաստանը զբոսաշրջիկների համար դեռ փակ է պահում:

Մինչ այս պահը թեստի բացասական արդյունքով Վրաստան կարող էին մուտք գործել միայն Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Քաթարի, Միացյալ արաբական էմիրությունների, Բահրեյնի, Թուրքիայի քաղաքացիներն ու ռեզիդենտները:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հատուկ կարգավորումները, որոնք պետք է հաշվի առնեն երկրի այցելուները. Վրաստան կարող են հասնել միայն ուղիղ` նշված երկրներից` ներառյալ երրորդ երկրով տարանցիկի իրավունքը

Սահմանին պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան` արված ճանապարհորդությունից առաջ ոչ շուտ, քան 72 ժամը Վրաստան հասնելուց երեք օր հետո պետք է իրենց հաշվին հավելյալ թեստավորում անցնեն
Սահմանը հատելուց առաջ պետք է հատուկ ձևաթուղթ լրացնել` նշելով 14-օրյա ճանապարհորդությունների ծրագիրն ու կոնտակտային տվյալներ թողնել (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և այլն)

Մեծ Բրիտանիայից ժամանողների համար 12-օրյա կարանտինը պարտադիր է, այս դեպքում թեստի պատասխանն ու երեք օր անց հավելյալ թեստավորումը պարտադիր չեն: Հիշեցնենք` Վրաստանում համաճարակային իրավիճակի բարելավմամբ պայմանավորված` իշխանությունը որոշում է կայացրել` բացել 2020-ի մարտի մեկից փակված օդային սահմանը: Վրաստան առանց պայմանների մուտք գործել կարելի է միայն կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրսն անցնելուց հետո:

(Visited 37 times, 1 visits today)