Իր թատերականացված նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Քոչարյանը շառ է անում Հայաստանի հիմնական ու հետեւողական դաշնակցի՝ Ֆրանսիայի վրա և ասում է, թե բա… Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանն իր էջում գրել է. Իր թատերականացված նախընտրական հանդիպումներից մեկի ընթացքում Քոչարյանը շառ է անում Հայաստանի հիմնական և հետեւողական դաշնակցի՝ Ֆրանսիայի վրա, որի «պատվո լեգեոն»-ի էր արժանացել դեռ 2001 թվականին, երբ դեռ չէր բացահայտել իր իրական դեմքը ու

պատվիրատուներին։ Ասում է, թե բա «որպես ի՞նչ էիք հանդիպման հրավիրում ՀՀ-ի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին․ կարո՞ղ է միջանցքներ էիք ցանկանում բացել Հայաստանով, թե՞ նոր սորոսական գրասենյակներ էիք պատրաստվում բացել»։ Ու էս անձը հավակնում է Հայաստանի վարչապե՞տ դառնալ։ Լո՞ւրջ։ Ակնհայտ չի՞, որ պարզ նախընտրական տրամաբանությունը, եթե իսկապես,

ուզում է «կռէլ» պետք է դրդեր իրեն առնվազն Ֆրանսիայի հասցեին չզազրախոսել։ Ու ոչ միայն այն բանի համար, որ եթե հավակնում է երկրի ղեկավար դառնալ, պիտի առնվազն հիմիկվանից չվատացնի անձնական հարաբերությունները Մինսկի խմբի համանախագահ երեք պետություններից մեկի ղեկավարի հետ, ով նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ է, իսկ ՀՀ-ն, բարեբախտաբար,

դեռ ՌԴ-ի գուբերնիա չի դարձել։ Այլ հատկապես այն բանի համար, որ բոլոր հարցումներով Հայաստանի ժողովուրդի բացարձակ մեծամասնությունը Ֆրանսիան համարում է մեր ամենաբարեկամական երկիրը։ Սակայն չէ՛, նա նույնիսկ իր հեղինակության, իր ձայներ կորցնելու հաշվին է պատրաստ խփել Հայաստանում Ֆրանսիայի վարկանիշին, շառ անել

Մակրոնի վրա։ Դրա միակ պատճառը կարող է լինել այն, որ Կրեմլի իր շեֆից հանձնարարական է ստացել՝ փորձել ցանկացած կերպ հեղինակազրկել Ֆրանսիան ՀՀ-ի ժողովրդի աչքերում, շառ անելով, զրպարտելով այդ երկրի ղեկավարին իբր ՀՀ-ով ինչ-որ միջանցքներ բացելու հակահայ նպատակներ

ունենալու մեջ։ Հարցը այն չէ, որ ժողովրդի շատ քիչ տոկոսն է, ում վրա կարող են ազդել Ռոբերտ Քոչարյանի հերյուրանքները։ Այս սուբյեկտը պատուհաս է եղել ՀՀ-ի ժողովրդի գլխին, է եւ փորձում է ապագայում նույնպես շարունակել իր հակապետական հակահայկական գործունեությունը։

(Visited 41 times, 1 visits today)