Իրական դեպք ՌԴ-ում, բուժքույրը պաշտպանիչ արտահագուստը հագել է ներքնազգեստի վրայից

ՌԴ Տուլայի հիվանդանոցում աշխատող բուժքույրը կարգապահական նկատողություն է ստացել, երբ շոգի պատճառով հրաժարվել է հագուստից ու հիվանդներին սկսել է սպասարկել ներքնազգեստի վրա հագած պաշտպանիչ թափանցիկ համազգեստով: Բուժքույրը բացատրել է, որ պաշտպանիչ համազգեստով շոգում է և չի նկատել, որ այն այդքան թափանցիկ է:Lenta-ն նշում է, որ հիվանդները, ում սպասարկել է բուժքույրը, նրա հագուստից բնավ չեն դժգոհել:

(Visited 22 times, 1 visits today)