Իրականում ո՞վ էր Փաշինյանին հարցեր տվող ադրբեջանցի իբր «բլոգերը»

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ներս էր մտել ադրբեջանցի բլոգերն ու դիմել Նիկոլ Փաշինյանին:

«Բլոգերն» իրականում հատուկ ծառայությունների աշխատակից է:

Փաստորեն հայկական համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը ներս մտած ադրբեջանցի, ոչ միայն Ադրբեջանի շարքային քաղաքացի չէ, այլ մեծ է հավանականությունը, որ հենց Իլհամ Ալիևի կողմից գործուղված էր այդտեղ, քանի որ ադրբեջանական պետական կառույցի աշխատակից է ու խիստ իշխանամետ:

Եթե ռազմական տեսանկյունից դիտենք այս քայլը, ապա սա կարելի է բնութագրել, որպես հետախուզական մեսիջ: Հետախույզների մոտ է ընդունված օպերացիան իրականացնելուց հետո հակառակորդի մոտ, որևէ բան թողնել, որպեսզի պարզ դառնա, որ իրենք եղել են այդտեղ:

Հիմա մնում է հասկանանք, թե ադրբեջանցի պետական աշխատակցին հայերի հանդիպմանը ուղարկող Իլհամ Ալիևը ինչ էր ցանկանում հասկացներ մեզ:

(Visited 35 times, 1 visits today)