Իշխանությունը շատ արագ դրանց հարցերը պետք է լուծի.Լևոն Շիրինյան

Ես դեռ օգոստոսին չէի ասե՞լ, որ նման բաներ կարող են լինել։ Ձեզ թվում էր նախկինները հանգիստ նստելու էին տեղնե՞րը։ Պատասխան են տալու։ Հավանաբար, սրանց հետ կատարվող ինչ-որ բաներ կան, դրա համար ուզում են քաղբանտարկյալ դառնան։ Դե հիմա, Հայաստանում ում կպնում ես, դառնում է քաղբանտարկյալ։ Պրիմիտիվ հնարք է։ Կառավարել եք, չի ստացվել, գնացեք, տուն, ի՞նչ է պատահել։

Իշխանությունը  շատ ուշացրեց, իշխանությունը մուկն ու կատու է խաղում սրանց հետ, ինչն անթույլատրելի է։ Երկիրը միշտ էլ վերաշինման, վերակառուցման ու զարգացման խնդիր ունի։

Նա նաև ասեց.  Ես կարծում եմ՝ մենք շատ ենք դրանց վրա ուշադրություն դարձնում, այս աղմուկ անողները Հայաստանում մի 200 մարդ են, նախկին իշխանության շահառուները, ուղղակի ժողովրդի նյարդերն են ուտում, այդքան բան։ Իշխանությունը շատ արագ դրանց հարցերը պետք է լուծի, որովհետև երկար այսպիսի իրավիճակ պահելը բարոյալքում է ժողովրդին։ Մարդիկ ասում են՝ էս ի՞նչ երկիր է, ի՞նչ իշխանություն է։ Ո՞նց կարող է ԱԱԾ նախկին տնօրենը գիշեր-ցերեկ հենց էնպես խոսել։ Կամ Սահմանադրական դատարանի հարցը այսպես մնացել է. թող սահմանադրական փոփոխություններ անեն, հարցը փակեն, գնա։ Թող դիմեն ժողովրդին, հանրաքվե անեն, ժողովուրդը բոլոր հարցերը կլուծի։

(Visited 325 times, 1 visits today)