Ինչ եք կարծում,ո՞վ է Սամվել Բաբայանին 120 հազար դոլար արժեցող մեքենա և 16 հազար դոլար արժեցող պետհամարանիշ նվիրել

2016 թվականին, երբ Սամվել Բաբայանը վերադարձավ Հայաստան, նա ոչինչ չուներ, ավելին, տարիներ առաջ նա երկրից հեռացել էր միլիոնների հասնող պարտքերի պատճառով: Նա հեռանալուց առաջ գրավադրել էր անգամ իր ընկերներ Ալբերտ Բազեյանին և Կիմ Բալայանին պատկանող տարբեր սեփականություններ: Բաբայանի կողմից քցված ընկերները երկար ժամանակ խոսում էին իրենց խնդիրների մասին։

Արցախի ԱԺ ընտրություններից հետո, սակայն Սամվել Բաբայանի գործերը կտրուկ լավացել են: 2020 թվականի նոյեմբերի 20-ին «Հրապարակ» օրաթերթի թղթակիցը նկատել էր Սամվել Բաբայանին BMW X7-ով, որը BMW-ի մոդելային շարքի ամենաթանկարժեք և ֆլագմանական մոդելներից է: Մեքենան սրահում արժե ավելի քան 120 հազար դոլար:

Ընդ որում, մեքենայի նման թանկարժեք ու գոլդ է նաև պետհամարանիշը` 44 OO 444, որը 8 մլն դրամ արժողության պետհամարանիշ է համարվում:

Ընտրություններից հետո, երբ Արցախում Բաբայանից հետաքրքրվել են, թե որտեղից իրեն այդ թանկարժեք մեքենան, նա հայտարարել է, թե իր Արցախի ԱԽՔ նշանակվելու կապակցությամբ այն նվիրել են ռուսաստանաբնակ իր ընկերները:Արտարժույթների փոխարժեքներն այսօր

Բաբայանի այս հայտարարությունը շատերին է զարմացրել, քանի որ Ռուսաստանում նա ևս ֆինանսական խնդիրներ է ունեցել ու դժվար թե լիներ մեկը՝ ով ցանկանար Բաբայանին 120 հազար դոլար արժեցող մեքենա և ավելի քան 16 հազար դոլար արժեցող պետհամարանիշ նվիրեր:

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ, մեքենան Բաբայանին ամենայն հավանականությամբ նվիրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գործուն աջակցություն է ցուցաբերել Արայիկ Հարությունյանին, չնայած այն հանգամանքին, որ առաջին փուլում սատարում էր Մասիս Մայիլյանին: Արայիկ Հարությունյանն էլ նախագահ  դառնալուց հետո առատաձեռն է գտնվել:

(Visited 36 times, 1 visits today)