Ի՞նչ կենսագրություն ուներ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը

 

Картинки по запросу հայկ հարությունյան

Հայկ Հարությունյանը  ծնվել է 1955 թվականին հունվարի 20-ին՝ Երևանում:

1974 – 1976 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։

1976 – 1981 թթ. – ԽՍՀՄ ՆԳՄ բարձրագույն դպրոց «իրավագիտություն» մասնագիտությամբ։

Աշխատանային գործունեություն

1981 – 1991 թթ. – ՆԳՄ օպերատիվ-ռեժիմային բաժնի քննիչ, օպերլիազոր, բաժնի պետ։

1991 – 1992 թթ. – թիվ 1 քննչական բաժանմունքի պետի օպերատիվ գծով տեղակալ. թիվ 18/2 ուղղիչ-աշխատանքային հիմնարկության պետ։

1992 – 1994 թթ. – ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ։

1994 – 1996 թթ. – ՀՀ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ։

1994 – 2008 թթ. – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։

1996 – 1999 թթ. – ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ։

1999 թ. ապրիլ-հոկտեմբեր – ՀՀ Ներքին զորքերի հրամանատար-Ներքին գործերի նախարարի տեղակալ։

1999 – 2003 թթ. – ՀՀ Ներքին գործերի նախարար։

2003 – 2008 թթ. – ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետ։

2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնից:

2008 թ. հունիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ:

2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Պարգևներ և կոչումներ

1998 – ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

2001 – ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

2004 – ՀՀ Նա-իխագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

2003 – միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-գնդապետի հատուկ կոչում։

(Visited 10 times, 1 visits today)